«Էս խոշտանգում ա»․ ՍԴ անդամ Թոխյանի կատակին արձագանքեց Հրայր Թովմասյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
Բոլորը

Հրայր Թովմասյանի նախագահությամբ Սահմանադրական դատարանն այսօրվա նիստում նախ՝ հակասահմանադրական ճանաչեց «Ոստիկանության ծառայության մասին» օրենքի մի դրույթ, որով արգելվում է Ոստիկանության ծառայողին լինել կրոնական կազմակերպության անդամ։ Այս հարցը քննարկվել էր գրավոր ընթացակարգով և նիստն սկսելուն պես Հրայր Թովմասյանը հրապարակեց որոշումը։ Երկրորդ հարցով քննարկվում է «Ոստիկանության կարգապահական կանոնագրքի» մի կետի սահմանադրականությունը, որը վերաբերում է Ոստիկանության ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում ենթարկելուն և լիազորությունների կասեցմանը։

Դիմող՝ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դիտարկմամբ՝ խնդիրն այն է, որ գործող օրենսդրությամբ Ոստիկանության ծառայողի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակում վերջինս միաժամանակ զրկվում է աշխատավարձի վճարման, սեփական նախաձեռնությամբ Ոստիկանությունում ծառայությունից ազատվելու, ինչպես նաև այլ պաշտոնի նշանակվելու հնարավորություններից, բացառությամբ գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանք կատարելուց: Ուստի, Արման Թաթոյանն ասաց, որ այս դեպքում մարդը հնարավորություն չի ունենում օգտվել սոցիալական նվազագույն պայմաններից և չեն իրացվում մի շարք իրավունքներ՝ անձնական կյանքի, կրթության, առողջության և այլն։

Օմբուդսմենը նշեց, որ ոստիկանների իրավունքներն անհամաչափ սահմանափակվում են և խնդրեց հակասահմանդրական ճանաչել օրենքի համապատասխան կարգավորումները։ ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը նկատեց, որ «ՍԴ-ի ճամփան երկար է», և հարցրեց՝ արդյոք մինչ այս օմբուդսմենը խնդրով դիմե՞լ է կառավարություն, Ազգային ժողով․ «Մինչ օրս պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվել, հանդես են եկել օրենսդրական նախաձեռնություններով, սակայն արդյունք չի գրանցվել, և ես դիմել եմ ՍԴ»,- պատասխանեց Թաթոյանը։

Իսկ թե Ոստիկանության քանի՞ ծառայողի է վերաբերելու որոշումը, Թաթոյանն ասաց, որ որոշումը կունենա երկու ազդեցություն՝ անհատական մակարդակում և երկրի մասշտաբով․ «Դրանք չեն գերազանցում մեկ տասնյակը, բայց այս որոշումը մեծ ազդեցություն կունենա նման օրենսդրության բացառման տեսանկյունից և կանխարգելիչ ազդեցություն կունենա»։

Ի պատասխան, Ազգային ժողովի ներկայացուցիչն ընդունեց, որ որոշակի խնդիրներ առկա են։ Նրան հարց տալուց ցանկություն հայտնեց նաև ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը, որը Հրայր Թովմասյանից ճշտեց՝ էլի՞ հարց տվողներ կան բացի իրենից, ՍԴ նախագահը դրական պատասխան տվեց: «Էս խոշտանգում ա»,- կատակեց Թոխյանը։ Հրայր Թովմասյանը նկատեց․ «Դատարանը չի կիսում այդ պնդումը»։

Նիստին ներկա էին ՍԴ բոլոր անդամները, բացառությամբ՝ Վահե Գրիգորյանի։ Դատարանում են նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու ԱԺ ներկայացուցիչը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան