Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) նախագահ Մուստաֆա Շենթոփը Բաքվում անցկացվող Թյուրքախոս երկրների խորհրդարանական վեհաժողովին (TURKPA) մասնակցելու նպատակով գտնվում է Ադրբեջանում: Վեհաժողովում ելույթ ունենալիս Շենթոփն անդրադարձել է միաժամանակ և՛ արցախյան հակամարտությանը, և՛ օրեր առաջ ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Արցախի հարցում մեջլիսի նախագահը կրկնել է ամեն առիթով թուրք պաշտոնյաների կողմից հնչեցվող ադրբեջանամետ լուծման թեզերը՝ մասնավորապես ասելով: «Մենք …

