Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում արված գրառմամբ անդրադարձել է Դալմայի այգիների՝ 18-19-րդ դարերին թվագրվող հնձանին, որը երեկ քանդվել է: «Առավոտյան գնացինք Դալմայի այգիներ՝ պարզելու երեկվա ահազանգի հանգամանքները։ Տարածքում առնվազն 3-4 հնձան կա, որ մասնագետները թվագրում են 18-19 դարերով։ Դրանցից ամենալավ պահպանվածը հիմա էլ կանգուն է։ Ցավոք սրտի, երեկ քանդվել է կառուցապատողի տարածքում …

