«Lydian International»-ի ղեկավարության կեղծ վկայությունները Կանադայի դատարանում․ մաս 1-ին․ ՀԲՃ

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

Հայկական բնապահպանական ճակատը տեղեկացնում է, որ 20թ-ի սկզբին հանրությանը հասանելի են դարձել մի շարք փաստաթղթեր ու տեղեկություններ «Lydian International» ընկերության մասին, որոնք մինչ այդ հրապարակված չէին:

Պատճառն այն էր, որ 2019թ-ի դեկտեմբերի վերջին Լիդիանը դիմեց Կանադայում Օնտարիոյի դատարանի պաշտպանությանը՝ ժամանակ շահելով Ամուլսարի ծրագիրը վաճառելու կամ արբիտրաժային տրիբունալում Հայաստանին դատի տալու համար անհրաժեշտ գումար հայթայթելու նպատակով, որպեսզի այդ ընթացքում պարտատերերը պարտքերի դիմաց չյուրացնեն ընկերության ունեցվածքը:

 

Դատարանի պաշտպանության շրջանակում նշանակվեց նաև Լիդիանի վերակազմավորման գործով զբաղվող ընկերություն՝ Alvarez and Marsal ընկերությունը, որի կայքում էլ տեղադրվեցին Կանադայի դատարանում Լիդիանի ղեկավարների վկայություններն ու մի շարք այլ կարևոր փաստաթղթեր:

 

Ուսումնասիրելով այս փաստաթղթերը` Հայկական բնապահպանական ճակատը բացահայտել է դատարանին ներկայացված տվյալների փաստական խեղաթյուրումներ, որոնք ցանկանում ենք մաս առ մաս ներկայացնել: Ահա առաջինը, որը վերաբերում է ՀՀ Ոստիկանությանն ու Կառավարությանը:

«Lydian International»-ի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար և գործադիր ղեկավար Էդվարդ Սելլերսը Օնտարիոյի արդարության գերագույն դատարանին տված՝ երդմամբ հաստատված իր գրավոր ցուցմունքում (affidavit) բառացի գրում է.

«ՀՀ ոստիկանության ուժերը չեն կատարել ՀՀ դատարանների վճիռները [ճանապարհներն] արգելափակողներին հեռացնելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդում սկսելու հետ կապված, իսկ ՀՀ Կառավարությունը չի ապահովել Ոստիկանության կողմից դատարանի վճիռների կատարումը՝ դրանով ավելի երկարաձգելով ապօրինի արգելափակումները»: (Affidavit of Edward Sellers, sworn December 22, 2019, para. 9.b, 44, 74-78)

Մենք, իհարկե, տեղյակ էինք ՀՀ ոստիկանության դեմ դատական գործերից և դրանց արդյունքներից, սակայն վստահ լինելու համար դիմեցինք նաև ՀՀ ոստիկանություն՝ խնդրելով պաշտոնապես պարզաբանել իրավիճակը: Պատասխանից մեկ անգամ ևս պարզ դարձավ հետևյալ հայտնի ճշմարտությունը․

  • «Լիդիան Արմենիա» ընկերության հայցը վերաբերում էր ոչ թե շրջափակումները վերացնելուն, այլ ցուցարների ժամանակավոր տնակներն իր սեփականություն հանդիսացող տարածքից դուրս բերելուն: Ընկերությունը նշել էր աշխարհագրական կոորդինատներ, որոնք գտնվում էին իր սեփականություն հանդիսացող տարածքում, և պահանջում էր այդ կոորդինատներից դուրս բերել այդ տնակները:
  • Ոստիկանության աշխատակիցները, բանակցելով ցուցարարների հետ, վերամբարձ կռունկի օգնությամբ տնակները տեղափոխել են ընկերության սեփականություն հանդիսացող կոորդինատներից և տեղադրել ճամփեզրին:
  • Ընկերությունը գրավոր անհամաձայնություն է հայտնել ոստիկանություն՝ հայտարարելով, որ տնակները միևնույն է՝ գտնվում են իրենց պատկանող տարածքում: Սակայն չափագրման աշխատանքների արդյունքում հաստատվել է, որ շարժական տնակները չեն գտնվում ընկերությանը պատկանող անշարժ գույքային միավորների տարածքում, ինչպես նաև այդ հողամասերում բացակայում են ֆիզիկական անձինք, հետևապես` ներխուժում առկա չէ: Ուստի ՎԴ/9786/05/18 գործով կայացրած դատական ակտի պահանջները ոստիկանության կողմից ամբողջությամբ կատարվել են:

Նման կեղծ վկայությունները դատարանին ներկայացրած փաստաթղթերում բազմաթիվ են և ցավոք, ՀՀ պատկան մարմիններն իրենց նկատմամբ նման տեղեկություններին որևէ տեսանելի ձևով չեն դիմադրում կամ գոնե արձագանքում: