Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Ադրբեջան այցի ընթացքում մի շարք փաստաթղթերի ստորագրում է նախատեսված: Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը, հայտնում է minval.az-ը: «Պայմանավորվածություն է ձեռք բերվել մի քանի փաստաթղթերի շուրջ, որոնք կստորագրվեն։ Դրանցից ես կցանկանայի առանձնացնել տնտեսական և ռազմական ոլորտներին վերաբերող փաստաթղթերը»,- ասել է Օզորալը:

