Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ ձևավորելու համար հանձնաժողովի անդամները առաջարկներ կներկայացնեն
Քաղաքականություն
21.02.2020 | 20:53ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի առաջին նիստը, որի ընթացքում ձևավորվել են մասնագիտական հանձնաժողովի աշխատանքային խմբերը և հաստատվել՝ աշխատանքային պլանը:
Նիստի ընթացքում Հանձնաժողովի անդամները մտքեր են փոխանակել նաև Սահմանադրական փոփոխությունների ուղղությունների վերաբերյալ:
Հանձնաժողովի անդամները պայմանավորվել են առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել առաջարկներ և ուղղություններ՝ համակարգված աշխատանքի արդյունքում սահմանված ժամկետում Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ ձևավորելու նպատակով: