ՀՀ-ում ամենակոռումպացվածը դատարաններն են, ԶԼՄ-ներն ու դատախազությունը. ԹԻՀԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Հայաստանցիների շուրջ 65%-ը կոռուպցիան համարում է լուրջ հիմնախնդիր, մինչդեռ 2010 թվականին այդպես էր կարծում բնակչության 80%-ից ավելին։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը», «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի» հետ համատեղ ուսումնասիրել է հայաստանցիների կարծիքը տարբեր կառույցների կոռումպացվածության վերաբերյալ։

«Ուզում էինք հասկանալ՝ ինչ-որ բան փոխվե՞լ է արդյոք հեղափոխությունից հետո, և արդյոք մարդիկ այլ կարծիքներ ունեն, այլ վերաբերմունք և իրենց այլ դերում են տեսնում այս նոր իրավիճակում»,- նշում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» տնօրեն Սոնա Այվազյանը։

Հարցված 1500 քաղաքացիների գրեթե կեսն այն կարծիքին է, որ Հայաստանում ամենակոռումպաված կառույցը դատարաներն ու դատավորներն  են։ Դրան հաջորդում են ԶԼՄ-ները (44%) և Դատախազությունը (43%): «Ցավալի է, որ նման հանրային կարծիք կա։ Դա մեզ համար կարևոր ազդակ է։ Այնուամենայնիվ, մի քիչ սխալ եմ համարում նման դիրքորոշումը։ Նկատի ունեմ այն ծավալուն, ահռելի աշխատանքը, որը հատկապես վերջին շրջանում իրականացնում է Դատախազությունը և քրեական հետապնդման բոլոր մարմինները»,-  ասում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Գոռ Աբրահամյանի խոսքով՝ հակառակ գրանցված արդյունքների՝ 2018-ից ի վեր չի նվազել Դատախազությունում հանցագործությունների մասին հաղորդումների քանակը։ «Ընդհակառակը, 2017 թվականի համեմատ՝ թիվը 4-5 անգամ ավելացել է։ Վստահության որոշակի բարձր մակարդակ, այնուամենայնիվ, կա»,- նշում է Աբրահամյանը։

Հարցվածների գերակշիռ 83.7%-ի կարծիքով մինչև 2018-ի ապրիլ-մայիս ամիսները կոռուպցիան համատարած բնույթ է կտրել։ Արդեն հեղափոխությունից հետո համատարած կոռուպցիայի առկայության մասին մատնանշել է հարցվածների ընդամենը 4․4%-ը։ Նրանց 7․5%-ը համարել է, որ ներկայիս իշխանությունների օրոք կոռուպցիա չկա։

«Սա միշտ պետք է լինի կառավարության և քաղաքացիական հասարակության սերտ համագործակցության առարկան, և ջանքերը պետք է լինեն համախմբված։ Միայն այդ պարագայում է, որ կկարողանանք իրական, ակնառու հաջողություններ գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում»,- ասում է ՀՀ փոխվարչապետի խորհրդական Արսեն Մանուկյանը։

Հետազոտության արդյունքներով՝ կոռուպցիոն ռիսկեր նկատելու դեպքում անանուն ազդարարման azdararir.am  հարթակին դիմելու ցանկություն է հայտնել հարցվածների ընդամենը 2%-ը։ «Ըստ հետազոտության արդյունքների՝ մարդիկ ավելի շատ նախընտրում են դիմել Ոստիկանություն կամ ուղղակի նամակ գրել ՀՀ վարչապետին»,- նշում է փոխվարչապետի խորհրդարականը։

Կոռումպացված ոլորտները վարկանշելիս, առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրել է առողջապահությունը, իսկ երրորդ հորիզոնականում հայտնվել է ՃՈ-ն։

Հարցվածների 75%-ը «բնավ չկոռումպացված» է համարել ՀՀ վարչապետին, իսկ 57%-ը՝ ՀՀ նախագահին՝ իր աշխատակազմով։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան