Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ ընթանում է «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի և Հրայր Հովսեփյանի գործով դատական նիստը։ Այսօրվա դատական նիստի ընթացքում հարցաքննվեց նաև վկա Լուսյա Հովհաննիսյանը։ Նա ասաց՝ գործից շատ քիչ բաներ գիտի։ Վկան «Ֆլեշ» ընկերության հաշվապահն է։ Վկա Հովհաննիսյանն ասաց, որ դեպքի մասին տեղեկացել է հեռուստաընկերություններից մեկի եթերից։ Խնդրեց, որպեսզի իրեն …

