ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն օրերս ԶՈՒ զորավարժարաններից մեկում հետևել է արդիականացված «ՕՍԱ ԱԿ» համալիրների և հայրենական արտադրության այլ զինատեսակների` մարտական հրաձգությամբ անցկացված փորձարկումներին: Հաշվարկներն զբաղեցրել են նախորոշված շրջանները, ուղեկցել և անվրեպ խոցել բոլոր օդային թիրախները: Հրաձգության ավարտից հետո ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանձնարարականներ …

