ԱԺ-ն քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու է առաջարկել Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը հիշեցրեց, որ թեկնածուն ստանձնել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահի պաշտոնը, որը դրանից առաջ զբաղեցրել է Սիրանուշ Սահակյանը՝ Սերժ Սարգսյանի ռեֆերենտը՝ 2013 թվականին նշանակված։ «Ի՞նչ առնչություն …

