Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է 2018-2019 թվականներին Սահմանադրական դատարան ներկայացված իր հատուկ դիրքորոշումների ժողովածուն: «Սահմանադրական դատարան հատուկ դիրքորոշումներ ներկայացնելու պրակտիկան ներդրվել է 2016 թվականից սկսած։ Հատուկ դիրքորոշումներում ներառվում են Պաշտպանի կողմից անհատական բողոքների քննարկման, ինչպես նաև մշտադիտարկման արդյունքում իրավունքների և ազատությունների վերաբերյալ իրականացված վերլուծությունները, կոնկրետ հարցի սահմանադրականության մասին միջազգային սկզբունքներ և չափանիշներ: Ժողովածուում տեղ գտած դիրքորոշումները վերաբերում …

