Վլադիմիր Վարդանյանն անջատեց Լևոն Զուրաբյանի խոսափողը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
25.02.2020 | 16:05Ազգային ժողովում շարունակվում են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկում» թեմայով լսումները:
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ելույթի ժամանակ փոքրիկ միջադեպ տեղի ունեցավ. նիստը նախագահող պետաիրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ յուրաքանչյուրին հավասարաչափ ժամանակ է տրվում և խնդրեց 30 վայրկյանում ամփոփել խոսքը:
«Ես խնդրում եմ ինձ դասեր չտալ և չսահմանափակել խոսքի ազատությունը»,- արձագանքեց Զուրաբյանը:
Նա խոսեց 30 վայրկյանից ավելի, սակայն այդպես էլ չամփոփեց ելույթը, ինչից հետ Վլադիմիր Վարդանյանը խնդրեց անջատել Լևոն Զուրաբյանի խոսափողը:
Մանրամասները՝ տեսանյութում: