Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին այսօր սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանն իր հերթին դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկի միջնորդություն ներկայացրեց։ Հիշեցնենք, որ նախորդ նիստին նման միջնորդությամբ էր հանդես եկել Քոչարյանի փաստաբաններից Հովհաննես Խուդոյանը։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ միանում է Կարեն Մեժլումյանի միջնորդությանը՝ …

