Եվրոպայի 2020 թվականի 7 ամենավտանգված հուշարձան անվանակարգի նախնական ցանկում Հայաստանից ընդգրկվել է Տավուշի մարզում գտնվող Խորանաշատի վանքը և կարասը՝ որպես գինու պատրաստման համար օգտագործվող հայկական ավանդական տարա։ Այս մասին այսօր՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի տարեկան ամփոփիչ ասուլիսի ընթացքում նշեց ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը։ «Անցած տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր օրացույցում ներառեց Հովհ․ Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակները, …

