Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մեխանիզմներն արդյունավետ չեն․ՄԻՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.08.2026 | 10:48
Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ լաստանավի շրջվելու հետևանքով 8 մարդ մահացել է, 18-ը՝ անհետ կորել
31.08.2026 | 10:41
Գազանջատում՝ Ստեփանավանի որոշ հասցեներում 
31.08.2026 | 10:28
Գեորգի Հարությունյանը գեղեցիկ գոլ է խփել «Ֆերենցվարոշին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 10:14
ԱՄՆ-ը մեկ ամսվա ընթացքում առաջին հարվածն է հասցրել Իրանին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանի ու ԱՄԷ-ի ռազմաբազաները
31.08.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 31-ի դրությամբ
31.08.2026 | 09:45
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում մեքենաներ են արգելափակվել անձրևաջրերում
31.08.2026 | 09:43
Վարչապետը Բիշքեկում կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը
31.08.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
Բոլորը

Ներկայում դատավորների նկատմամբ կիրառվող կարգապահական միջոցներն անարդյունավետ են: Այս մասին Դատական օրենսգրքում և կից օրենքներում փոփոխություններին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը:

Նրա խոսքով՝ թերի է նաև դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգը: Մասնավորապես, գործող կանոնակարգերի համաձայն, դատավորները չեն կարող բողոքարկել Գերագույն դատական խորհրդի որոշումներն իրենց պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ինչը ինքնին դատավորների իրավունքների խախտում է:

Խնդրահարույց է մնում նաև երկրի դատարաններում գործերը քննելու համար քաղաքացիների սահմանադրական իրավունքի հարցը: Այս գործերից որոշները տարիներ են տևում, ինչը երկրի Հիմնական օրենքի պահանջների խախտում է:

«Որոշ դեպքերում վերանայումը տևում է 8 կամ ավելի տարի, և դրանց վերջը չի երևում: Հաճախ դատական գործերի քննությունն իրականացվում է 4-6 ամիսը մեկ, ինչը պարզապես անընդունելի է: Միայն Երևանի դատարաններում քննվում է 155 քրեական և 1.628 քաղաքացիական գործ, որոնց մեծ մասը շրջանառության մեջ է 2 կամ ավելի տարի: 1.122 գործ գտնվում է 7 դատավորի քննության տակ, ինչը վկայում է դատարանների ծանրաբեռնվածության մասին»,- նշեց Թաթոյանը:

Նա շեշտեց, որ այս և այլ հարցեր պետք է նախատեսվեն Քրեական օրենսգրքի նոր խմբագրությամբ՝ սահմանադրական հնարավոր թյուրիմացություններից խուսափելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում: