Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովի նիստերի դահլիճում մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության 15-ամյակին նվիրված միջազգային համաժողովի բացմանը: Համաժողովին մասնակցում էին ՀՀ կառավարության անդամներ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, ավելի քան 30 երկրի օմբուդսմաններ և 20 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Արևելյան գործընկերության հարցերով տնօրեն Լյուկ Դեվինը, Եվրոպական հանձնաժողովի …

