Ինչու «Այո»-ի ակտիվ քարոզչության փուլն այսօր չմեկնարկեց

Լուրեր

15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
Բոլորը

Չնայած, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի շտաբի ղեկավար, ՔՊԿ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը փետրվարի 26-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ակտիվ քարոզչությունը մեկնարկելու է մարտի 2-ից և տևելու է մինչև ապրիլի 3-ը, «Այո»-ի ակտիվ քարոզչության մեկնարկն այսօր չտրվեց։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի պատասխանատու Վահագն Ալեքսանյանից Factor.am-ը հետաքրքրվեց, թե ինչ պատճառով այսօր չի մեկնարկում քարոզարշավի ակտիվ փուլը, արդյոք Հայաստանում գրանցված կորոնավիրուսի դեպքը կապ ունի՞ դրա հետ:

«Այսօր դեռ շտաբների նախապատրաստական փուլում ենք: Քարոզչանյութերն ենք ստանում տպագրատներից, բաժանում Երևանի և մարզերի շտաբների միջև: Այո, պետք է այսօր սկսած լինեինք, բայց ուշանում ենք քարոզչանյութերի մասով, մի քանի ժամ է՝ ինչ ստացել ենք: Առանց քարոզչանյութերի քարոզարշավ իրականացնել հնարավոր չէ: Մարզերում և Երևանի վարչական շրջաններում սկսվելիք քարոզարշավը իրենից ենթադրելու էր քայլելով մարդկանց հետ զրուցել, լսել նրանց, բացատրել, բուկլետ բաժանել: Այսինքն ոչ մի այնպիսի բան, որը կապված է մեծ, մասսայական միջոցառումների հետ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ՔՊ-ն քարոզարշավը նախատեսում էր սկսել Սյունիքի մարզի Մեղրի քաղաքից:

Նարեկ Կիրակոսյան