Ինչու դեղատներում դիմակ ու ալկոգել չկա․ ՏՄՊՊՀ-ն կոչ է անում խուճապահար գնումներ չանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

Հայաստանյան դեղատների մեծ մասում քանի օր է դիմակներ չկան։ Երեկ էլ, երբ հայտարարվեց կորոնավիրուսով առաջին վարակակրի մասին, դեղատներում արդեն նաև ալկոգելեր գտնել հնարավոր չէր։

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ դիմակների սակավությունը միայն ՀՀ-ում չէ․ կա համաշխարհային դեֆիցիտ:

Այն, որ դիմաների դեֆիցիտ կա աշխարհում, այդ մասին օրերս գրել էր նաև TIME ամերիկյան պարբերականը։ Հրապարակված հոդվածում նշվում է, որ աշխարհում բժշկական դիմակների ամենամեծ արտադրողը Չինաստանն է, սակայն այնտեղ ստեղծված իկրավիճակը հիմա այնպիսին է, որ պահանջարկն ավելին է, քան առաջարկը։

Երեկ էլ լրագրողների հետ հանդիպմանը դիմակների սակավության մասին խոսեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա հիշեցրեց դիմակների համաշխարհային դեֆիցիտի մասին և ասաց, որ հիմնական ներմուծողները պիտի մեծացնեն արտադրանքի ծավալները։

Նախարարն ասաց 160 հազար դիմակ ստացել են, ևս 50 հազարը առաջիկայում տեղ կհասնի, բայց դա լինելու է բացառապես բուժաշխատողների համար։ Թորոսյանը նշեց՝ Հայաստանում դիմակների արտադրություն չկա․ «Հնարավոր է ՀՀ-ում արտադրություն սկսվի, բայց մարդիկ հասկանում են, որ բռնկումները մոտ ապագայում կդադարեն և չեն արտադրում»։

Անդրադառնալով դեղատներում ալկոգելերի սակավությանը, ՏՄՊՊՀ նախագահն այսօր նշեց, թե խնդիրն արդեն կարգավորվել է, հայ արտադրողները կլրացնեն անհրաժեշտ պաշարը: «Իրավիճակն այսօր լիովին այլ է, դեղատներում կան ախտահանիչ նյութեր»,- ասաց նա։

Չնայած պաշտոնյայի հավաստիացումներին, թե իրավիճակն այսօր այլ է, Կենտրոնում մեր այցելած դեղատներից ոչ մեկում ալկոգել չկար։ Ի դեպ, դեղատների աշխատակիցները տեսախցիկի առաջ խոսելուց խուսափում էին։

Երեկ համացանցում էին հայտնվել նաև լուսանկարներ, թե ինչպես են մթերային խանութների ցուցափեղկերը դատարկվել։ Մարդիկ խուճապահար անցել էին մեծաքանակ գնումների։ Այսօր Գեղամ Գևորգյանը դիմելով քաղաքացիներին ասաց՝ խուճապահար գնումներ կատարելու անհրաժեշտություն չկա։

Նշենք, որ ՀՀ-ում դեռևս գրանցվել է կորոնավիրուսի մեկ բերովի դեպք, վարակվածը Իրանից է եկել։ Նրա հետ նույն ինքնաթիռում գտնված և շփված 31 մարդ մեկուսացվել է Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում։ Երեկ կորոնավիրուսի բացահայտմամբ պայմանավորված չեղարկվեց Մարտի 1-ի երթը, ուսումնական հաստատություններում մեկ շաբաթով արձակուրդ հայտարարվեց։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ այսօր ասաց, որ 9 անձի մոտ կա կորոնավիրուսով վարակված լինելու կասկած։ Տվյալները հայտնի կդառնան առաջիկայում։

Իսկ մինչ այդ, պատկան մարմինները քաղաքացիներին կոչ են անում խուճապի չմատնվել և խստագույնս հետևել հիգիենայի կանոններին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան