ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ նոյեմբերի 27-ին աշխատանքային այցով Բիշքեկում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին: «Նիստի օրակարգում էին ՀԱՊԿ շրջանակներում և միջազգային հարթակներում անդամ-պետությունների փոխգործակցությանը, արտաքին քաղաքականության համադրմանը, միջազգային ու տարածաշրջանային անվտանգության սպառնալիքներին ու մարտահրավերների հակազդմանն առնչվող …

