Մարդու երիկամները չեն գործում, դատարանը մերժել է պատժից ազատել․ Նաիրա Զոհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի համար դատական համակարգի գլխավոր խնդիրներից է մնում դատավորների գերծանրաբեռնվածության հարցը։ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու փաթեթի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ պատգամավորը դիմեց իշխանության ներկայացուցիչներին՝ նշելով, թե պետք է հասկանալ՝ այս խնդիրն ինչպես է լուծվելու։

Զոհրաբյանն անդրադարձավ նաև դատապարտյալների հիվանդանոցում գտնվող անձանց խնդիրներին:

«Այս պահին դատապարտյալների հիվանդանոցում է գտնվում Արթուր Մեխակի Շահինյանը: Երկու երիկամները չեն գործում, և նրան երկու-երեք օրը մեկ տեղափոխում են դիալիզի։ Միջգերատեսչական հանձնաժողովը որոշել է, որ հիվանդությունը անհամատեղելի է նրա պատիժը կրելու հետ, բայց դատարանը կրկին մերժել է պատժից ազատել»,- ներկայացրեց պատգամավորը՝ ընդգծելով, որ սա նույնպես լրջագույն խնդիր է ու պետք է աշխատել այս մարդկանց խնդիրները լուծելու ուղղությամբ։

«Մի մասի մեջ այնքան է գրաքննությունը նստած, որ վախենում են՝ հանկարծ իրեն չմեղադրեն հովանավորչության կամ կոռուպցիայի մեջ»,- հայտարարեց Զոհրաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: