Միջկառավարական հանձնաժողովը՝ որպես առևտրատնտեսական կապերի զարգացման արդյունավետ հարթակ. Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին:

«Ղազախստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և, անդրադառնալով Առևտրատնտեսական հարցերով հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախապատրաստման աշխատանքին, նշել, որ ուրախ է նախարարի հետ քննարկել օրակարգային կարևոր հարցերը: Թիմուր Ուրազաևը տեղեկացրել է, որ միջկառավարական հանձնաժողովի համանախագահող կողմ է նշանակվել Ղազախստանի Արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարարությունը:

Կողմերը պայմանովորվել են մեկտեղել ջանքերը՝ համագործակցության այդ հարթակը ավելի արդյունավետ դարձնելու նպատակով: Նախարարը և դեսպանը քննարկել են երկու երկների գործարար շրջանակների երկխոսության նպատակահարմար եղանակները, նախանշել այն ոլորտները, որտեղ կա փոխգործակցության առավել էական ներուժ, մասնավորապես՝ ոսկեգործությունը, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակումը, ինովացիոն տեխնոլոգիաները և այլն:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները շարունակել հանձնաժողովի նիստի հագեցած օրակարգի և բովանդակության մշակման, ինչպես նաև գործարար շրջանակների հաղորդակցության ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում: