ԱՄՆ-ն մեծ սխալ է գործել` սպանելով Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիին։ Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ «Ամերիկացիները չեն հասկացել, թե ինչ մեծ սխալ են գործել։ Հետևանքներին նրանք կբախվեն ոչ միայն այսօր, այլև հետագա տարիների ընթացքում»,- նշել է Իրանի նախագահը՝ գեներալի …

