Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆինանսների նախարարության կողմից կազմակերպված «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը» թեմայով աշխատանքային քննարկմանը, որին մասնակցում էին Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները: Փոխվարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում մասնավորապես նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, Բարև ձեզ: Թույլ տվեք Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ողջունել ձեզ և շնորհակալություն հայտնել …

