ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունվարի 13-ից 19-ը գրանցվել է 264 դեպք, որից 129-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 114 կենցաղային կանչ, 59 հրդեհի ահազանգ, 59 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 1 և տուժել 64 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 7 քաղաքացի: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 6 դեպք, ինչի …

