ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնած՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծն ընդունվեց խորհրդարանի կողմից: Նախագծին կողմ է քվեարկել 98 պատգամավոր, իսկ, ընդհանուր առմամբ, 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 101-ը: Այս մասին ասաց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը: Նախագիծը կուղարկվի Սահմանադրական դատարան։ Այս նախագծի ընդունման համար անհրաժեշտ էր 80 պատգամավորի ձայն՝ խորհրդարանականների …

