Ռոբերտ Քոչարյանն ու Գագիկ Խաչատրյանը դեռ հիվանդանոցում են․ ՔԿՀ չեն տեղափոխվել

Լուրեր

09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Մարտի 9-ից «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված Հայաստանի երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով Սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը մինչ օրս հիվանդանոցում է գտնվում։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեցին ՔԿԾ մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ տեղեկացել էինք, որ նրա մոտ գրանցվել էր ճնշման տատանում, իսկ թե ինչու է մինչ օրս գտնվում բժշկական հսկողության տակ՝ հայտնի չէ։

Նշենք, որ փաստաբանները չէին բացառել, որ այս երեքշաբթի, եթե կայանար Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը, երկրորդ նախագահը ևս կմասնակցեր դրան։ Նիստը, սակայն, ինչպես գիտեք, չկայացավ․ դատավորը վատառողջ էր։

ՔԿՀ-ում չէ նաև մեկ այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյա։ Խոսքը պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի վատնման համար մեղադրվող Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի մասին է։

Փետրվարի 11-ին նա տեղափոխվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն և մինչ օրս էլ գտնվում է այնտեղ։ Խաչատրյանի պաշտպանների պնդմամբ՝ նրա մոտ արձանագրվել է հիվանդությունների սրացում։

Լիլիթ Շաբոյան