2020 թվականին նախատեսում ենք, որ 3000 մասնագետ Երևանում և 3000 մասնագետ մարզերում կրթության դասընթացների կմասնակցեն։ Այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ «Կարևոր ուղղություն է նաև ձեռներեցության զարգացումը։ Շուրջ 45 ձեռներեցների 3-5 շաբաթ տևողությամբ վերապատրաստման դասընթացների կուղարկենք «Սիլիկոնյան հովիտ»։ Արդեն կան պայմանավորվածություններ։ Այս ծրագիրն իրականացվում է Հայկական բարեգործական …

