Արցախում ուսումնական գործընթացը կդադարեցվի մինչև ապրիլի 14-ը

Լուրեր

01.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ ԵԽԽՎ զեկույցում արձանագրված խնդիրների մասին // ՀՀ-ն գազի թանկացման ազդակ չի ստացել․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 15:02
Էն որ Գագիկ Խաչատրյանի հետ կապված դեռ վճիռ չկա, դա կոռուպցիայի հետևանք է. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:51
Ղրիմում ԱԹՍ-ների հարձակումից հետո մի շարք բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության
01.10.2026 | 14:43
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի անկախության օրվա առթիվ
01.10.2026 | 14:35
Իսկ մեր հեռարձակած համերգների բոլո՞ր օրերին է, որ տասնյակ զոհեր չենք ունեցել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:26
Դմիտրի Գունկոն՝ «Փյունիկի» գլխավոր մարզիչ
01.10.2026 | 14:26
Մինչև 2027 թվի ավարտը ատոմակայանի հետ կապված որոշում պետք է կայացնենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:19
«21-րդ դարի նավթի» հետքեր՝ Հայաստանում․ ԱՄՆ-ն հետաքրքրված է հազվագյուտ մետաղներով 
01.10.2026 | 14:09
Ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակումը հանվել է․ լիցենզիա այլևս պետք չէ․ Էկոնոմիկայի նախարարություն
01.10.2026 | 13:58
ԵՄ-ն ՀՀ ապրանքների 85-90 %-ի արտահանման համար արտոնյալ պայմաններ է ստեղծել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:50
50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին
01.10.2026 | 13:45
Ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի․ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ որ հեռանա․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:41
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:33
Լրահոսը բացում ես` «ռեժիմը խուճապի մեջ է», բայց մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:27
Ալֆրեդ Սադոյան. «Շուտով կլսեք Հայաստանում մեր կողմից իրականացվելիք մեկ այլ ֆուտբոլային մեծամասշտաբ նախաձեռնության մասին»
Բոլորը

Նախօրեին կայացած ԱՀ կառավարության նիստում որոշում է կայացվել մինչև ընթացիկ տարվա ապրիլի 14-ը Արցախում դադարեցնել ուսումնական գործընթացը նախադպրոցական, դպրոցական, արտադպրոցական, նախնական արհեստագործական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ներկայացնելով կրթական համակարգում իրականացվող միջոցառումները՝ ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն ասել է, որ այս փուլում իրենց կողմից քայլեր են ձեռնարկվում ուսուցման այլընտրանքային ձևեր և մեխանիզմներ գործարկելու ուղղությամբ:

«Արցախի բոլոր ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի դադարեցումը մի կողմից ունեցել է կանխարգելիչ դերակատարություն, մյուս կողմից, բնականաբար, խաթարվել է ուսումնական գործընթացի բնականոն հունը, և այսօր կանգնած ենք մենք այդ բացը լրացնելու խնդրի առաջ: Սա մարտահրավեր է ամբողջ աշխարհին, և այսօր տարբեր պետություններում փորձեր են իրականացվում հեռավար ուսուցման համակարգը ներդնելու ուղղությամբ: Հայկական համացանցային ռեսուրսներում ունենք բազմաթիվ հարթակներ, սակայն ասել, որ հեռավար ուսուցումը ամբողջությամբ փոխարինելու է մեր ուսումնական ծրագրի ավանդական ձևին, չենք կարող, քանի որ չկա միասնական տեղեկատվական կրթական համակարգ: Մյուս կողմից հեռավար ուսուցման իրականացման համար կան մի շարք խոչընդոտներ, մասնավորաես՝ որակյալ ինտերնետ կապի և հասանելիության բացակայությունը»,- մանրամասնել է Ն. Աղաբալյանը:

ԿԳՍ նախարարի խոսքով՝ ինտերնետ հասանելիության որակի հետ կապված բանակցություններ են տարվում «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության հետ:

«Գոհունակությամբ պետք է նշեմ, որ մեր շատ ուսուցիչներ ու ծնողներ մեծ պատասխատավությամբ և ըմբռնումով են վերաբերվել ստեղծված իրավիճակին և ինքնուրույն համացանցային հարթակներում նախաձեռնել են ուսուցման կազմակերպման գործընթացը: Սա շատ մեծ փորձություն է, սակայն միևնույն ժամանակ հետաքրքրիր փորձառություն՝ գործարկելու բոլոր այն գոյություն ունեցող հարթակները, որոնք առկա են հեռավար կրթության կազմակերպման համար»,- նշել է Ն. Աղաբալյանը: