Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց մեկ շաբաթ անց Գյումրիում մեծ փոփոխություններ չկան. սրճարանների մեծ մասը փակ է, իսկ մթերային խանութները շարունակում են աշխատել։ Ի տարբերություն նախորդ օրերի՝ հագուստի փակ խանութներից շատերը վերաբացվել են, փողոցներում մարդկանց թիվը՝ փոքր-ինչ ավելացել։ Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ մեծ վնասներ է կրում հատկապես Գյումրիի տուրիստական բիզնեսը. քաղաքի հյուրանոցներն ու հյուրատները այցելուներ չունեն, շատ …

