Ոստիկանության հոսպիտալում կորոնավիրուսով վարակված 59 քաղաքացի է բուժվում. փոխոստիկանապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ ոստիկանության հոսպիտալում ևս կազմակերպվել է կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիների բուժում: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը:
«Այս պահին այնտեղ բուժում է ստանում 59 քաղաքացի»,- տեղեկացրեց փոխոստիկանապետը:
Նա նշեց, որ Ոստիկանությունում իրականացվում են հակահամաճարակային միջոցառումներ, բոլոր ծառայողները ամեն օր ստուգվում են:
Մանրամասները՝ տեսանյութում: