Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում Երևանից 5 պացիենտ կա. ընդհանուր առմամբ, մայրաքաղաքից 8 հիվանդ է տեղափոխվել

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրիի Ինֆեկցիոն հիվանդանոց Երևանից 8 պացիենտ է տեղափոխվել, նրանցից 3-ին հետ են ուղարկել, այս պահին 5-ը դեռևս Գյումրիի հիվանդանոցում են։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց  Շիրակի մարզպետարանի առողջապահության ու սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը։

Նա, սակայն, չնշեց, թե ինչու են հետ ուղարկել մյուս 3 քաղաքացիներին:

Միաժամանակ, Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մեզ տեղեկացրեցին, որ իրենց մոտ տեղափոխված քաղաքացիները ոչ թե կորոնավիրուսով վարակվածներ են, այլ նրանց հետ շփում ունեցած անձինք:

Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը, ընդհանուր առմամբ, հիվանդների ընդունելու բոլոր պայմաններն ունի: Կառավարության որոշմամբ՝ ավելի վաղ փակվել էր հիվանդանոցի հակատուբերկուլյոզային բաժանմունքը, հիմա հենց այստեղ է իրականացվում կորոնավիրուսով հիվանդների բուժումը։

«Հիվանդանոցի հակատուբերկուլյոզային բաժանմունքի թևն ենք հիմա ծավալել, քանի որ այդ բաժանմունքը փակվեց։ Բավական հարմար շինություն է՝ առանձին  մուտքով, մեկուսարաններով։ Հիմա մենք դա ծավալել ենք, այդտեղ ենք կորոնավիրուսի հետ կապված հսկողություն ու բուժում իրականացնում»,- ասաց Լեյլի Ասլանյանը:

Նա հավելեց, որ այս թևում հիվանդների ընդունելու համար 40 մահճակալ է նախատեսված: Իսկ բժիշկները տեղի մասնագետներն են, անհրաժեշտության դեպքում՝ կներգրավեն նաև այլ մասնագետների։

«Հիվանդանոցի բժիշկներն են, բայց, իհարկե, ռեսուրսը քիչ է, որովհետև մենք ինֆեկցիոն հատվածում ևս հիվանդներ ունենք՝ ոչ կորոնավիրորսով, սովորական սուր շնչառական վարակով, նաև այլ ինֆեկցիոն հիվանդություններով պացիենտնր։ Փորձելու ենք նաև մյուս բուժհաստատությունների կադրային ներուժն օգտագործել՝ ըստ անհրաժեշտության: Հավաքագրված մասնագետներ ունենք, ովքեր պատրաստակամ են աշխատել կորոնավիրուսային վարակով կամ կասկածով հիվանդների հետ: Եթե կարիք առաջանա, մասնագետների բազա ունենք»,- հավաստեց Լեյլի Ասլանյանը:

Նշենք, որ Գյումրիի բնակիչների շրջանում կորոնավիրոսով հիվանդացության դեպքեր, պաշտոնական տվյալներով, չկան: