Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 21-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն, նվիրված Խաչենագետի ջրամբարի ափամերձ հատվածում ձկների անկման պատճառներին: «Պետական նախարարը լսել է բնապահպանության, գյուղատնտեսության, առողջապահության, ոստիկանության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Ասկերանի շրջանի պատասխանատուների վերջին ժամանակահատվածում իրականացված համալիր միջոցառումների մասին տեղեկատվությունը: Ոլորտային առանձին ուսումնասիրությունները շարունակվում են: Լաբորատոր փորձաքննության իրականացման համար նմուշներ են վերցվել …

