ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել հայտնի գեղանկարիչ, քանդակագործ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Հենրի Էլիբեկյանի մահվան կապակցությամբ: Ցավակցական ուղերձում մասնավորապես ասվում է. «Խորապես վշտացած եմ գեղանկարիչ, քանդակագործ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, հանրապետության նախագահի մրցանակի դափնեկիր Հենրի Էլիբեկյանի մահվան կապակցությամբ։ Նկարիչների հայտնի գերդաստանի զավակ Հենրի Էլիբեկյանի արվեստի մեջ …

