ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Գյումրի, որտեղ հանդիպում ունեցավ ավտոներկրողների հետ։ Ավտոներկրողները ներկայացրին իրենց հուզող հարցերը։ «Հերթերի հետ կապված խնդիր կա, ինչպես նաև ասում են, որ մաքսազերծումը պետք է կատարվի մինչև դեկտեմբերի 31-ը»,- իրենց հուզող հարցերը ներկայացրեց ավտոներկրողներից մեկը։ Նիկոլ Փաշինյանը խոստացավ հետևողական լինել և տեսնել, թե ինչ է կատարվում։

