27 Դեկտեմբեր 2019 | 16:25
Արմեն Թավադյանի պաշտպանները Վերաքննիչում կբողոքարկեն կալանքի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը
«5-րդ ալիքը» ստորագրահավաք է կազմակերպել՝ հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու պահանջով: Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց «5-րդ ալիքի» գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը: «Ստորագրահավաք ենք կազմակերպել լրատվամիջոցների խմբագիրների, տնօրենների, սեփականատերերի շրջանում՝ Գլխավոր դատախազություն ներկայացնելու համար երաշխավորագիր, որպեսզի 5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանին, Քրեական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի պահանջի համաձայն, անձնական երաշխավորությամբ փորձենք …