350 կանգառ կվարակազերծվի Երևանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱԻՆ-ը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում հանրապետության տարբեր բնակավայրերում իրականացնում է ախտահանման աշխատանքներ։ Միայն մայրաքաղաք Երևանում ախտահանվել է 350 կանգառ։
«Համայնքապետը կամ քաղաքացիները ահազանգել են 911 և խնդրել կատարել վարակազերծում։ Վաղը ժամը 6-ից սկսած ողջ հանրապետությունում կատարվելու են վարակազերծման աշխատանքներ»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանը։
Նախորդ օրերին էլ իրականացվել է Կադաստրի պետական կոմիտեի Երևանի 3 մասնաճյուղերի ախտահանում՝ 1000 քառակուսի մետրից ավելի տարածք։
Մանրամասները՝ տեսանյութում: