«Հագիբիս» թայֆունի հետևանքով Ճապոնիայում առնվազն 40 մարդ է մահացել, 16-ն անհետ կորած է համարվում: Անցյալ հանգստյան օրերին թայֆունը հասել է երկրի կենտրոնական և արևելյան շրջաններ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով NHK-ն: Միաժամանակ, վարչապետ Սինձո Աբեն տարերային աղետների հետևանքների վերացման ճգնաժամային շտաբում խորհրդակցության ժամանակ նշել է, որ աղետից հետո 30 հազար ճապոնացիներ շարունակում են մնալ …

