Համակարգիչ ու ինտերնետ հասանելիություն. նվեր գյումրեցի անապահով դպրոցականներին՝ դասերը հեռավար անցկացնելու համար

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ տարածքում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ բոլոր ուսումնական հաստատություններն ուսումնական գործընթացը տեղափոխել են առցանց տիրույթ, դասերն ընթանում են հեռավար:

Շիրակի մարզի շատ անապահով ընտանիքների աշակերտներ, սակայն, դուրս են մնում կրթական այս գործընթացից՝  համապատասխան տեխնիկայի ու ինտերնետի բացակայության պատճառով: Պաշտոնական տվյալներով՝ Շիրակի մարզում 13.442 անապահով ընտանիք կա։

Նրանցից մեկն էլ Առաքելյանների ընտանիքն է։ Ընտանիքի մայրը՝ Լիլիթ Առաքելյանը, արդեն 8 տարի 3 անչափահաս երեխաների հետ ապրում է Գյումրիի ամենախոցելի՝ Բուլվարային թաղամասերից մեկում, մի բնակարանում, որտեղ դռներին փոխարինել են ծածկոցները, պատերի ու առաստաղի ճեղքերը փակում են  ստվարաթղթով:

Ընտանիքի հայրը լքել է նրանց, մայրն օրավարձով է աշխատում, հիմա գործազուրկ է: Երեխաները դպրոց են հաճախում՝ սովորում են 5-րդ ու 3-րդ դասարանում։ Այս օրերին, երբ ուսուցումն առցանց է, նրանք հայտնվել են անելանելի վիճակում. մոր հեռախոսով երեք դպրոցականները չեն կարողանում միաժամանակ դաս անել:

Այս հարցում Առաքելյաններին օգնության է շտապել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը. կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում բուհն իր հոգաբարձության տակ գտնվող ընտանիքին համակարգիչ ու ինտերնետ հասանելիություն է տրամադրել։

«Ընտանիքի մասին տեղեկանալուց հետո որոշեցինք տնայց կատարել, արդյունքում, որպես մեր սոցիալական պատասխանատվություն, վերցնել ընտանիքի  հոգաբարձությունը։ Այսօր էլ անցնում ենք հեռավար տեսադասերի, և ցանկացանք, որ ընտանիքը նաև համակարգիչ ունենա, որ երեխաները կարողանան այդ դասերին ևս մասնակցել»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանը:

Երեխաներն անմիջապես փորձարկեցին համակարգիչն ու մաթեմատիկայի հեռավար դասն անցկացրեցին։

Բուհի այս նախաձեռնության նպատակն է՝ կրթությունը հասանելի դարձնել բոլորի համար, զարգացնել հոգաբարձության ինստիտուտը։ Այն նաև կոչ է մարզում ու Գյումրիում գործունեություն ծավալող բոլոր կազմակերպություններին՝ օգնելու  բազմաթիվ անապահով ընտանիքների դպրոցականներին, որոնք այժմ զրկված են հեռավար ուսուցում ստանալու հնարավորությունից։

Էմմա Չոբանյան