«Դիլիջանի ազգային պարկ»-ի տարբեր անտառային տեղամասերում ապօրինի հատված 257 ծառ է հայտնաբերվել. քրգործ է հարուցվել

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի անտառածածկ տարածքներում իրականացված ստուգման արդյունքների վերաբերյալ փաստաթղթերը, որի արդյունքում պարզվել են ապօրինի բազմզաթիվ ծառահատումների դեպքեր, որոնք կատարվել են պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու արդյունքում:

Մասնավորապես ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի՝ 2019թ. օգոստոսին տրված հանձնարարությամբ նույն մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության բուսական աշխարհի վերահսկողության բաժնի և Երևանի, Տավուշի, Շիրակի տեսուչները «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի անտառածածկ տարածքներում իրականացրել են ստուգումներ, որը ներառել է 2017թ․ նոյեմբերիից մինչ ստուգման ավարտն ընկած ժամանակահատվածը։

Ստուգման ընթացքում իրականացված մասնակի զննության արդյունքում արձանագրվել է 257 տարբեր տեսակի և տրամաչափի ապօրինի հատված ծառերի կոճղ, որից 92-ը հայտնաբերվել է «Հաղարծին», 54-ը՝ «Շամախյան», 111-ը՝ «Դիլիջան» տեղամասերումում։ Կազմված հաշվեգնահատման ակտերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված ծառերի ապօրինի հատման արդյունքում բնությանը պատճառվել է ավելի քան 28մլն ՀՀ դրամի վնաս։

ՀՀ անտառային օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն անտառային պետական ծառայության պաշտոնատար անձինք  պարտավոր են իրենց իրավասության սահմաններում կանխել անտառային օրենսդրության խախտումները, սահմանված կարգով վարել անտառային օրենսդրության խախտումների վերաբերյալ գործերը, անտառային օրենսդրության խախտումների համար համապատասխան պետական մարմնին միջնորդություն ներկայացնել անձանց վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև իրենց իրավասության սահմաններում դատարան հայց ներկայացնել անտառային տնտեսությանը հասցված վնասի հատուցման պահանջով: Սակայն «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ պաշտոնատար անձինք պատշաճ չեն կատարել վերոհիշյալ հոդվածով նախատեսված  պարտականությունները, և 2017թ․ նոյեմբերի 25-ից մինչ 2019թ. սեպտեմբերի 30-նն ընկած ժամանակահատվածում ստուգվող տարածքներում որևէ ապօրինի հատված ծառ չեն հայտնաբերել, անտառախախտման վերաբերյալ որևէ արձանագրություն չեն կազմել։

Նկատի ունենալով, որ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրականացած ստուգման, ՀՀ գլխավոր դատախազության ուսումնասիրության արդյունքում ձեռք են բերվել պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու արդյունքում անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելու հանցավոր արարքների առերևույթ հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի և 296-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե և ըդնունվել վարույթ, իրականացվում է նախաքննություն: