«Նստե՛ք ձեր տանը, ես գյուղապետ մարդ եմ՝ ինձնից շատ գործ չունենաք, բայց ո՞ւր գնամ». Պտղունքի գյուղապետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Կորոնավիրուսի տարածման վտանգը սեփական տներում է փակել մոտ 1900 մշտական բնակիչ ունեցող Արմավիրի մարզի Պտղունք գյուղի բնակիչներին։ Խանութները զգուշացված են գյուղապետարանից՝ ներս չթողնել առանց դիմակի ու ձեռնոցի մարդկանց։ Իրենք՝ աշխատողները ևս կորոնավիրուսից պաշտպանող հանդերձանքով են։

Արմավիրի մարզի այս գյուղի փողոցներ մարդիկ դուրս են գալիս միայն խիստ անհրաժեշտությունից ելնելով, հավաստիացնում է գյուղապետ Կարապետ Արթենյանը: Բոլորը՝ դիմակներով:

«Բոլորին զգուշացրել եմ՝ անպայման տնից դուրս գալիս պետք է թերթիկ լրացնել, որովհետև կարող է գան, տուգանեն։ Իմ կարծիքով՝ խիստ հսողություն կլինի ոչ միայն քաղաքներում, այլև կտուգանեն գյուղում ապրողներին»,- Factor.am-ի հետ զրույցում ասում է համայնքի ղեկավարը։

Պտղունքի գյուղապետարանում աշխատանքի էլեկտրոնային ռեժիմի են անցել: Օրեր շարունակ երկու հոգով գնում, նստում էին գյուղապետարանի շենքում, բայց ինչ գյուղացիների այցերը նվազեցին, արդեն միայն Արթենյանն է լինում գյուղապետարանում։ Համայնքի ղեկավարն այլ ելք չունի, գործի բերումով՝ այս օրերին ինքը Պտղունքի ամենից շատ տեղաշարժվողն է. «Գյուղապետ եմ, հազար հարցով զանգում են, դուրս եմ գալիս, գնում եմ տեխասմոտր կամ գույքահարկ մուծելու, մարդկանց օգնում ենք, մինչև տեսնենք՝ ինչ կլինի»։

Կարապետ Արթենյանը բարկանում է կարանտինի կանոնները խախտողների վրա. «Մեր ազգը կարգուկանոն չի սիրում։ Ինձնից շատ գործ ոչ մեկդ չունենաք, ես գյուղապետ մարդ եմ, հազար գործ ունեմ, բայց ո՞ւր ու ինչի՞ համար գնամ, եթե օրենք է, պետք է մնալ տանը, վերջ»։

Իսկ տանը մնալով՝ ծառ է էտում, ջրում, հողի աշխատանք կատարում, մի խոսքով՝ ժամանակը պարապ չի անցնում. «Նստեք ձեր տանը։ Չէ՛, մարդիկ չեն ուզում մնան տանը, շփվեն իրենց ընտանիքի հետ»:

Գյուղերում ընդունված բան է՝ հարևան-բարեկամի տուն գնալ, զրուցել դեսից-դենից, հետ գալու ճանապարհին էլ ծանոթի հետ լեզու թրջել, հետո գնալ մեկ ուրիշի տուն: Կարապետ Արթենյանն ասում է՝ կորոնավիրուսը մարդկանց կտրել է այդ սովորությունից։ Պատմեց, որ երեկ Պտղունքում մի երիտասարդի հոըղարկավորություն է տեղի ունեցել՝ սակավամարդ էր:

«Սովորական ժամանակ լիներ, մի քանի հարյուր մարդ կգար թաղմանը, բայց 20 հոգով տարանք թաղեցինք։ Աշխատում ենք մասսայական չհավաքվել, հարսանիքները հետաձգում են մարդիկ։ Այսօր էլ 39 դեպք, պիտի առնվի՞ այդ վիրուսի դեմը, թե՞ չէ։ Ինչքան շուտ դեմը առնենք, այնքան շուտ կվերադառնանք նորմալ կյանքի, պիտի հասկանանք»,- նշեց Արթենյանը։

Գյուղատնտեսական աշխատանքները Պտղունքում կորոնավիրուսից չեն տուժել՝ մշակում են հողերը, վարում, ծառերի էտ անում, սրսկում. «Էնպես չի, որ աշխատանքը կանգնած է, ամեն մեկը իր գործն անում է»։

Միայն թե տեղաշարժման թերթիկ լրացնելիս են փոքր-ինչ երկար մտածում. «Հիմա իրա տնից գնում է հետևի դաշտ՝ իր հողամաս, ի՞նչ հասցե գրի թերթիկում: Գրում են՝ Պտղունք»։

Գյուղացիների հոգսերից խոսելիս՝ գյուղապետն առաջնային խնդիր է համարում վարկերի սառեցումը, ինչի կարիքն իսկապես կար։ Կառավարության վերջին նիստին հետևել են Պտղունքում և ուրախացել գյուղատնտեսությանը խոստացվող օգնությունից։ Կզրոյացվեն մինչև այս գործող բոլոր ծրագրերի տոկոսները, կտրամադրվեն մինչև մեկ միլիոն դրամի հասնող վարկեր՝ 0% տոկոսադրույքով։ Արտոնություններ են նախատեսված գյուղատնտեսական կոոպերատիվների համար։ Պտղունքցիները գյուղապետից հետաքրքրվել են հատկապես անտոկոս գյուղվարկերից:

«Բացի այդ՝ խելացի գոմեր ու ջերմոցներ են սարքում, հիմա եկել է այն պահը, որ պիտի սկսեն, փողի կարիք կա։ Անտոկոս վարկերը իրոք շատ են ոգևորել գյուղացիներին, դիմում են, ուզում են, մենք էլ ուղղորդում ենք բանկեր»,- նշեց գյուղապետը։

Կարապետ Արթենյանը վերջում խոսեց գյուղապետարանի հոգսերից. եկամուտ համարյա չունեն, բայց աշխատավարձ են տալիս չաշխատող մանկապարտեզի աշխատողներին. « Ծնողները գումար չեն տալիս, բայց մենք ծախսում ենք։ Մանկապարտեզները համայնքային ենթակայության են, կարող ենք հարկադիր պարապուրդի ուղարկել, աշխատավարձ չտալ, բայց որ այդ 70-80 հազար դրամը չտանք, ո՞նց ապրեն մարդիկ։ Մեր վիճակն էլ այն չի, մի բանով լավ կլինի՝ մեզ էլ օգնեն»։

«Ամեն ինչ լավ կլինի»,- լավատեսորեն զրույցն ավարտեց Պտղունքի գյուղապետը՝ կրկին հավելելով. «Մենակ մեր ժողովրդին խնդրում եմ՝ մնացե՛ք տանը»։

Ռոբերտ Անանյան