Հրամանատարական հավաքներ 4-րդ զորամիավորումում. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ մարտի 26-ից 28-ը, ԶՈՒ պատրաստության պլանի համաձայն, 4-րդ զորամիավորումում անցկացվել են ենթակա զորամասերի գումարտակների, դիվիզիոնների հրամանատարների և նրանց տեղակալների եռօրյա հավաքներ:
«Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Բուդաղյանի ղեկավարմամբ անցկացված հավաքների նպատակն էր հրամանատարական կազմի տեսական գիտելիքների ու գործնական հմտությունների զարգացումը, ինչպես նաև ստորաբաժանումների ամենօրյա ղեկավարման մեթոդական պատրաստվածության մակարդակի կատարելագործումը»: