Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցել են նաև քրեական գործերով անցնող գործարարներ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել արտահանմամբ և ներկրմամբ զբաղվող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ: Վարչապետը գործարարներից շնորհակալություն է հայտնել, որ հակառակ բոլոր դժվարությունների, շարունակում են աշխատել բնականոն ձևով: Այս մասին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից:

Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, ի թիվս այլ գործարարների, ներկա են եղել նաև քրեական գործերով անցնող գործարարներ։ Մասնավորապես, վարչապետի հետ հանդիպմանը մասնակցել է «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշի Բարսեղը, նա Սերժ Սարգսյանի ընկերն է:

Նշենք, որ հեղափոխությունից հետ Բարսեղ Բեգլարյանն անցնում է երկու քրեական գործով: Գործերից մեկը, որով անցնում է նաև Սերժ Սարգսյանը, գյուղատնտեսական աշխատանքների համար պետությունից գյուղացիներին տրվող դիզվառելիքի չարաշահման հետ է կապված:

Ըստ ՀՔԾ-ի, մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն է կատարվել: Իսկ ահա Բարսեղ Բեգլարյանին առաջադրված մյուս մեղադրանքն այն բանի համար է, որ նա 2016 թվականի մարտ-ապրիլի ընթացքում Արման Մկրտումյանի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով, կատարել է ինքնիրավչություն՝ վերջինի օրինական շահերին պատճառելով էական վնաս:

Փաստական տվյալների համաձայն՝ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերությունից 2015 թվականի ընթացքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին և պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը։

Վարչապետի հետ հանդիպմանը մասնակցած գործարարների թվում է եղել նաև «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը: ՊԵԿ-ը նախորդ տարի հայտարարել էր, որ բեռնափոխադրումներով զբաղվող խոշոր այս ընկերությունը 2015-ի հունվարի 1-ից 2018-ի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում արտահանված շուրջ 45 հազար տոննա լոլիկը փաստաթղթերում ներկայացրել է ոչ արժանահավատ գներով և դրա հետևանքով շահութահարկի գծով պակաս է հաշվարկել և պետական բյուջե չի վճարվել ընդհանուր 2 միլիարդ 45 միլիոն դրամ: Ըստ ՊԵԿ-ի, այս ընկերությունը վերջին չորս տարվա ընթացքում պետությանը 7 միլիարդ դրամի վնաս է հասցրել: Դավիթ Ղազարյանն այժմ ազատության մեջ է, նա մեկ միլիարդ դրամ գրավ է վճարել, նախաքննությունը շարունակվում է:

Նարեկ Կիրակոսյան