Փետրվարի 22-ին, ժամը 00․15-ին, ոստիկանության Ջերմուկի բաժնի պարեկապահակետային ծառայողները Ձախափնյակ փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերել են նույն շենքի 44-ամյա մի բնակչի, որը իրականացնում էր հրավառություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը: Փաստի առթիվ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Ոստիկանությոնը կրկին հորդորում է՝ ժամը 23-ից հետո չիրականացնել հրավառություն։ Ոստիկանությունը հետևողական է:

