Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ այս տարի մայրաքաղաքում շինարարության և բարեկարգման աշխատանքները կընդգրկեն քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ՝ մշակույթ, առողջապահություն, կրթություն, ճանապարհների բարեկարգում և այլն: «Տարվա ընթացքում կհիմնանորոգվի մշակութային երեք կարևոր օջախ: Միանգամայն նոր պայմաններում կաշխատեն Պատանի հանդիսատեսի թատրոնը, Մանկապատանեկան ստեղծագործական քաղաքային կենտրոնը, Հայաստանի ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի ցուցասրահը: Էդուարդ Իսաբեկյանի ցուցասրահում շուրջ 30 կտավ կա, …

