Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Քրիստոսի հրաշափառ հարության տոնի առթիվ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Քրիստոսի հրաշափառ հարության տոնի առթիվ: Այս մասին տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում,

Շնորհավորում եմ Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ։

Սուրբ Զատիկը մեր եկեղեցու և ժողովրդի ամենամեծ տոներից մեկն է: Այս տարի այն նշում ենք առանձնահատուկ իրավիճակում՝ արտակարգ դրության պայմաններում։

Իրավիճակով պայմանավորված՝ մեր աղոթքները և ապաշխարանքի խոսքերը, որ պետք է հնչեին եկեղեցիների և վանքերի կամարների ներքո, այսօր հնչում են մեր ընտանեկան օջախի տանիքի տակ։

Մեր բազմապիսի խնդրանքները, որ ավանդաբար Սուրբ Զատիկի օրերին հնչում են առ Աստված, այսօր մեկ բովանդակություն ունեն՝ առողջություն և կազդուրում բոլոր հիվանդներին, հոգու ամրություն բոլորիս։

Երախտիքի և շնորհակալության բառերը, որ սովորաբար հղում ենք Աստծուն, այսօր նաև ուղեկցող խնդրանք ունեն՝ մեր երախտագիտությունը բժիշկներին և բուժաշխատողներին՝ իրենց աստվածահաճո և մարդասիրական գործի համար:

Սուրբ Հարության տոնի խորհրդի մեջ մեծ մարդասիրություն կա։ Հայացքներս ուղղենք միմյանց և ոչ թե հայացքները փախցնենք իրարից։ Իզուր չի ասվում՝ օգնիր և օգնություն կգտնես։ Իսկ օգնել կարելի է նաև մենակ չթողնելով։ Մեր աղոթքներում Աստծո հովանին և պաշտպանությունն ենք հայցում մեր ընտանիքների, հարազատների, մեր երկրի ու ժողովրդի համար։ Իսկ մեր երկիրը մի մեծ ընտանիք է, բոլորիս ընտանիքը։

Այս օրերին ամենաշատ հոգատարության և ուշադրության կարիք ունեն տարեցներն ու խոցելի առողջություն ու սոցիալական վիճակ ունեցող մեր մյուս հայրենակիցները։ Իմ մտքերն ու զգացմունքներն այսօր առավելապես նրանց հետ են։ Սրտացավ լինենք նրանց հանդեպ, աջակից՝ նրանց հոգսերին։

Սիրելի հայրենակիցներ, Սուրբ Հարության խորհուրդը մշտապես համախմբել է մեզ, ոգևորել, զորություն տվել և կոչել նոր գործերի։ Ստեղծված իրավիճակը բարդ է, սակայն՝ ոչ անելանելի։ Այնուհանդերձ, մենք չենք կարող հաջողությամբ հաղթահարել ներկայիս և ապագայի մարտահրավերները, եթե չլինենք միասնական, ավելի զգոն, ավելի կազմակերպված, ավելի կարգապահ, և, իհարկե, ավելի հոգատար։

Առողջ լինենք մարմնով և հոգով։

Աստված պահապան բոլորիս։

Քրիստոս հարյավ ի մեռելոց։

Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»։