Վիճակը կայունացել է, բայց չի լավացել, կարող ենք ունենալ համաճարակի նոր բռնկում. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
30.08.2026 | 14:57
Բուժակները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ ծառայելու են
Բոլորը

Մենք այսօր քննարկել ենք և եկել համոզման, որ անխուսափելի է, որ մենք պետք է ՀՀ-ում արտակարգ դրությունը երկարացնենք: Այս մասին Facebook-ի իր ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երկուշաբթի կամ երեքշաբթի կառավարությունը կկայացնի որոշում, որից հետո տեղի կունենա ԱԺ հատուկ նիստ, որտեղ կքննարկվի նաև արտակարգ դրության հարցը: Մեր եզրակացությունն այն է, որ անհրաժեշտ է արտակարգ դրությունը երկարացնել, քանի որ դա անհրաժեշտ է վարակի հետագա տարածումը կանխարգելելու համար»,- ասաց նա:

Փաշինյանը պարզաբանեց, որ իրենց խնդիրն է հասնել նրան, որ ունենան միավոր ժամանակաշրջանում հնարավորինս քիչ հիվանդանցության դեպքեր:

«Այն, որ մենք հիմա հիվանդացության համեմատաբար փոքր թիվ ունենք, և գործունեության նոր հնարավորություններ ենք ստեղծում, դա դեռ չի նշանակում, թե մեր վիճակը լավացել է: Ոչ, մեր վիճակը համաճարակային առումով կայունացել է, բայց չի լավացել: Մենք ցանկացած պահի կարող ենք ունենալ հիվանդացության նոր բռնկում, որը մեզ համար ավելի մեծ դժվարություններ կստեղծի: Դրա համար մեզնից յուրաքանչյուրի խնդիրն է ամեն ինչ անել, որպեսզի չվարակվենք կորոնավիրուսով և հետեւաբար չվարակենք նաեւ ուրիշներին»,-ընդգծեց Փաշինյանը:

Մանրմասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան