Կառավարությունն այսօրվա արտահերթ նիստում որոշում ընդունեց 30 օրով երկարաձգել Հայաստանում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության գործողության ժամկետը. այն կտևի մինչև մայիսի 14-ը, ժամը 17.00: Հարցը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը հստակ նախատեսում է, որ եթե այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել …

