Կորոնավիրուսով հիվանդներին կսպասարկեն նաև համապատասխան լիցենզիա չունեցող բժշկական հաստատությունները․ ԱԺ-ն ընդունեց առաջին ընթերցմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
30.08.2026 | 14:57
Բուժակները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ ծառայելու են
Բոլորը

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց կորոնավիրուսով հիվանդներին սպասարկելու համար ուսանողներին և համապատասխան լիցենզիա չունեցող բժշկական հաստատություններին ներգրավելու վերաբերյալ փոփոխությունների փաթեթը։

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին փոփոխությունների փաթեթին կողմ քվեարկեց 115 պատգամավոր։

«Փոփոխություններով առաջարկվում է կորոնավիրուսով հիվանդների համար բժշկական օգնության և սպասարկման նպատակով իրենց լիցենզիայով չնախատեսված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կարողությունների օգտագործումը, ինչպես նաև այլ բուժաշխատողների, այդ թվում՝ կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսերի ուսանողների ներգրավումը»,- ներկայացրեց առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը։

Նշենք, որ նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու վերաբերյալ քննարկումը ևս նախատեսվում է այսօր։

Մանրամասները՝ տեսանյութում: