ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ փետրվարի 25-ին ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ-ում Կանադայի նորանշանակ դեսպան (նստավայրը` Մոսկվա) Էլիսոն ԼըՔլերը: «Նախարարի տեղակալը շնորհավորեց դեսպան ԼըՔլերին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ կողմերը կշարունակեն աշխատանքներ տանել երկկողմ քաղաքական օրակարգը հարստացնելու ուղղությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին տարբեր ուղղություններով երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ուղղված …

