Դեռևս չպարզված անձը կրակոցներ է արձակել «Էրեբունի պլազա» հյուրանոցում։ Ըստ նախնական հաղորդագրության, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Տեղի ունեցածը խստորեն դատապարտելի է՝ անկախ կատարվածի շարժառիթից ու պատճառներից։ Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց պատգամավոր Արման Բաբաջանյանը։ «Այս միջադեպը, բացի ուղղակի հանցագործություն լինելուց, օբյեկտիվորեն առաջացրել է քաղաքական քննարկումներ, քանի որ այդ նույն շենքում տեղակայված է Ռոբերտ Քոչարյանի …

